Հակածխախոտային օրենքն ընդունվեց
Ազգային ժողովում արդեն 2-րդ ընթերցումով ընդունվեց «հակածխախոտային» անվանումը ստացած փաթեթը, որով սահմանափակումներ են մտցվում ծխախոտի գովազդի և վաճառքի, հանրային վայրերում դրա օգտագործման վերաբերյալ։
Մինչ քվեարկությունը 7 պատգամավոր «վարման կարգի վերաբերյալ» ելույթ ունեցավ և հայտնեց իր այս կամ այն կերպ քվեարկության մասին։
«Իմ քայլը» խմբակցությունը հայտնեց, որ ազատ է քվեարկելու, սակայն և՛ «Իմ քայլը», և՛ ԲՀԿ-ն հիմնականում կողմ քվեարկեցին նախագծին, ԼՀԿ խմբակցությունը՝ դեմ։
Արդյունքում` օրենքն ընդունվեց 76 կողմ, 16 դեմ, 7 ձեռնպահ ձայներով։


