Հաջիևը ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելի հետ:
Այս մասին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարը հայտնել է իր X-ում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. «Մենք քննարկել ենք Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ինչպես նաև ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանում վերջին զարգացումները»,-նշել է դիվանագետը։
Նա հավելել է, որ ԵՄ-ն հավատարիմ է տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը: