հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Գուցե տաքսի ծառայությունը որոշում է տեխնոլոգիա մշակել, թե ինչպես առանց բենզինի կամ գազի ուղևոր տեղափոխի. Փաշինյան

Գուցե տաքսի ծառայությունը որոշում է տեխնոլոգիա մշակել, թե ինչպես առանց բենզինի կամ գազի ուղևոր տեղափոխի. Փաշինյան

Օրինակ, գուցե տաքսի ծառայությունը որոշում է տեխնոլոգիա մշակի, թե ինչպես առանց բենզինի կամ գազի ուղևոր տեղափոխի, կամ  սակավ ծախսով: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով բարձր տեխնոլոգիական ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրումը խրարխուսելու մեխանիզմների մասին։

Նա ընդգծեց, որ նոր ծրագրով աջակցություն կտրամադրվի նոր տեխնոլոգիաներ ներդնող ընկերություններին։ Փաշինյանը դրական  համարեց, որ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որը որոշի, թե առաջարկվող լուծումն արդյոք բարձր տեխնոլոգիական լուծում է, թե ոչ:

Նշենք, որ այսօր կառավարությունը հաստատեց բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությանն ուղղված 7-ամյա ծրագիրը:

  • Կիսվել: