երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Գրիգորյանն ու ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը

Գրիգորյանն ու ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը

Մարտի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ:

Հանդիպմանը կողմերը նաև քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

  • Կիսվել: