երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Գրազ եմ գալիս, ինքնասպան կլինեմ. Ռուբինյանը՝ Նարեկ Կարապետյանին

Գրազ եմ գալիս, ինքնասպան կլինեմ. Ռուբինյանը՝ Նարեկ Կարապետյանին

Տեսա, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի երբեմնի ղեկավարի որդին և համատեղության կարգով ռուսաստանցի օլիգարխի զարմիկը հրապարակային հայտարարել է, որ ինչի վրա մարդիկ ուզում են գրազը գան, որ իրենք ընտրություններից հետո իրենց քվեն չեն տալու այլ մարդու, այլ տալու են Սամվել Կարապետյանին՝ որպես Հայաստանի հաջորդ վարչապետ։ Այս մասին սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և գրել․

«Հրապարակային ընդունում եմ գրազի առաջարկը և պնդում եմ, որ իրենք ընտրություններից հետո, անկախ ընտրությունների արդյունքներից, ուզում է 100% քվե հավաքեն, իրենց ձայնը տալու են ոչ թե Սամվել Կարապետյանին՝ որպես հաջորդ վարչապետ, այլ այլ մարդու։ Գրազ եմ գալիս 1 միլիարդ դոլարի վրա. պայմանը հետևյալն է, եթե իրենք են պարտվում, 1 միլիարդ դոլար անհապաղ մուծում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, այսինքն՝ տալիս են ժողովրդին։ Եթե ես եմ պարտվում, սպիտակ թղթի վրա ինչ ուզում են, թող գրեն, կանեմ, թող գրեն ինքնասպան եղի, ինքնասպան կլինեմ։12 ժամ եմ տալիս հրապարակային հաստատելու համար գրազը։ Եթե մինչև երեկո չհաստատեն գրազը, կֆիքսեմ, որ նրանք օդ են, ինչպես իրենց բոլոր ասածները»։

  • Կիսվել: