չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Գործադիրը պետբյուջեից 172 մլն դրամ հատկացրեց Երևանի քաղաքապետարանին Հրազդանի կիրճում հանգստի գոտու համար

Գործադիրը պետբյուջեից 172 մլն դրամ հատկացրեց Երևանի քաղաքապետարանին Հրազդանի կիրճում հանգստի գոտու համար

«Նախագծով առաջարկվում է 172 մլն դրամի բյուջեից վերաբաշխում իրականացնել և այն Երևանի քաղաքապետարանին հատկացնել Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման համար»,-կառավարության նիստում զեկուցեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ առաջարկելով, որ նախագիծն ավելի մանրամասը ներկայացնի Երևանի քաղաքապետը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնեց, որ այն Արաբկիր վարչական շրաջանի սկզբնամասից 5 կմ հեռավորության վրա՝ ներառելով հանգստի գոտի, սպորտով զբաղվելու մարզական հրապարակներ, կինոդիտման վայր և սրճարան։

«Ընդհանուր առմամբ սա մեր կիրճի վերաձևավորման վերակազմավորման կոնցեպտի մեջ է մտնում և մենք իրականացրել են խորը վերլուծություն ամբողջ կիրճի վերաբերյալ, ֆլորան և ֆաունան ենք ուսումնասիրել, մշակութային ժառանգություն հադիսացող հատվածները, հստակ սահմանագծել ենք կիրճը և սպասում ենք ՇՄՆ-ից օրենսդրական փոփոխություններին, որից հետո Երևանի ավագանին ամբողջ կիրճը կհամարի համայնքային հատուկ պահպանվող տարածք»,-ասաց ավինյանը և նշեց, որ ներկայացվող նախագիծը Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ է կատարվում։

Փաշինյանն էլ հայտնեց, որ 3 նման ծրագիր կա՝ քննարկվողը, երկչորդը՝ Դալմայի այգիներում  և Նորք-Մարաշում  քաղաքային անտառպուրակների ստեղծելումը։

Տիգրան Ավինյանն էլ վստահեցրեց, թե վերջին 4 տարում 60 հա նոր կանաչապատ տարածքներ են ստեղծել՝ ոռոգման համակարգերով և այն ավելին է քան դրան նախորդող 22 տարիները միասին վերցրած։

  • Կիսվել: