Գնահատում ենք բոլոր անձանց նվիրվածությունը Եկեղեցուն. Կաթողիկոսը հիշեցրել է ՀՀ նախագահների հետ հանդիպումների մասին
Մենք հանդիպում ենք ունեցել հավատացյալների հետ, ովքեր հանդես են եկել ի պաշտպանություն Եկեղեցու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Նա նաև հիշեցրել է նախագահների հետ իր հանդիպումների մասին:
«Ժամանակին ես հանդիպումներ եմ ունեցել և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագահների հետ։ Մենք գնահատում ենք բոլոր անձանց նվիրվածությունը Եկեղեցուն, ինչպես նաև նրանց աջակցությունը Եկեղեցու իրավունքների պաշտպանության գործում»,- նշել է Կաթողիկոսը:


