չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Ղազախստանի գործընկերների հետ քննարկումներում անդրադարձ է կատարվել ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցությանը

Ղազախստանի գործընկերների հետ քննարկումներում անդրադարձ է կատարվել ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցությանը

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ իսկապես գնահատում է ղազախ գործընկերների հետ շարունակական համագործակցությունը:

«Խորհրդակցություններ ենք անցկացրել՝ ինչպես կարելի է էլ ավելի ընդլայնել մեր համագործակցությունը՝ հայ-ղազախական քաղաքական երկխոսության և ռազմավարական հարաբերությունների գծով։ Ի թիվս այլ հարցերի, պայմանավորվել ենք խթանել կապերը մեր երկրների լրատվամիջոցների շրջանակների և փորձագիտական ​​համայնքների միջև»,- գրել է նա:

  • Կիսվել: