երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ղազախստան մուտք գործելու սահմանափակումների վերաբերյալ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Ղազախստան մուտք գործելու սահմանափակումների վերաբերյալ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ղազախստանի Հանրապետություն մուտք գործելու սահմանափակումների վերաբերյալ։

«Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով մարտի 16-ին ժամը 08։00-ից սկսած Ղազախստանի Հանրապետության տարածքում հայտարարվում է արտակարգ դրություն ՂՀ բնակչության անվտանգության ապահովման և նոր տիպի կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։ Արտակարգ դրությունը գործելու է մինչև ապրիլի 15-ը ժամը 07։00-ը։

Մարտի 16-ից ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՂՀ տարածք տրանսպորտի բոլոր միջոցներով, միաժամանակ Ղազախստանից ելքի սահմանափակումը չի կիրառվելու Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

Նշյալ սահմանափակումը չի կիրառվելու քաղաքացիություն չունեցող անձանց և հետևյալ կատեգորիաների օտարերկրացիների նկատմամբ.

Ղազախստանի և այլ երկրների դիվանագիտական ծառայության անձնակազմ և նրանց ընտանիքի անդամներ,

ՂՀ ԱԳՆ հրավերով Ղազախստան ժամանող օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների անդամներ,

Ղազախստանում բնակության իրավունքի փաստաթուղթ ունեցող անձինք,

Ղազախստանի քաղաքացիների ընտանիքների օտարերկրացի անդամներ։

Հիշեցնում ենք, որ ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարըով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով»,- ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: