կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Գերմանիայի նախագահն այցելել է «Թումո» կենտրոն

Գերմանիայի նախագահն այցելել է «Թումո» կենտրոն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

Նախագահներին ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Բարձրաստիճան հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել կառույցի գործունեությանը, հետաքրքրվել իրականացվող կրթական ծրագրերով, զրուցել սովորողների հետ:

Հայաստան այցի շրջանակում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել է նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:

  • Կիսվել: