հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Գեղամ Նազարյանը չի համաձայնել Էդգար Ղազարյանի հետ հանդիպումը լուսաբանվի

Գեղամ Նազարյանը չի համաձայնել Էդգար Ղազարյանի հետ հանդիպումը լուսաբանվի

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով հանդես եկած «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության շրջանակում հանդիպում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ։  Լրագրողներին  թույլ չտվեցին լուսաբանել հանդիպումը։

ԱԺ աշխատակիցն ասաց, որ քաղաքացիների ընդունելությունն առհասարակ չի լուսաբանվում, լուսաբանվում է այն պարագայում, եթե երկկողմ համաձայնություն կա։

«Նման պարագայում չունենք երկկողմ համաձայնություն»,- լրագրողներին ասաց ԱԺ աշխատակիցը։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանը քաղաքացիների ընդունելության շրջանակում հերթագրվել էր հանդիպել ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ։ Քննարկման թեման Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացն է։ 

  • Կիսվել: