չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Գաբալայի հանդիպմանը բարձրաձայնել ենք ադրբեջանական պետական լրատվամիջոցներում շրջանառվող հայկական նարատիվների հարցը. Մինասյան

Գաբալայի հանդիպմանը բարձրաձայնել ենք ադրբեջանական պետական լրատվամիջոցներում շրջանառվող հայկական նարատիվների հարցը. Մինասյան

Գաբալայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում բարձրաձայնել ենք ադրբեջանական պետական լրատվամիջոցներում շրջանառվող հայկական նարատիվների հարցը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանը:

«Քննարկումը բավականին բազմակարծիք էր, և առնվազն արձանագրել ենք նաև այն հանգամանքը, որ երկու մասով կան որոշակի տարբերություններ, մասնավորապես՝ առաջինը պետական նարատիվներն են կամ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից օգտագործվող հռետորաբանությունը:

Եթե մենք համեմատում ենք կամ պարզ մոնիթորինգ ենք անցկացնում 1 տարի առաջվա իրավիճակի և այսօրվա իրավիճակի միջև, տեսնում ենք, որ կան որոշակի դրական միտումներ քանակական և որակական առումով: Արդյոք ամեն բան իդեալակա՞ն է, իհարկե ո՛չ, որովհետև պարբերաբար նաև հնչում են որոշակի խնդրահարույց թեզեր: Բայց, այնուամենայնիվ, դինամիկան դրական է:

Սակայն նույն դրական դինամիկան մենք, ցավոք սրտի, չունենք ադրբեջանական պետական մեդիաների դաշտում, և այս հարցը բարձրաձայնել ենք, որովհետև կարծում ենք՝ սա ևս խնդրահարույց է, և որևէ ձևով չի տեղավորվում խաղաղության տրամաբանության շրջանակում:

Հետաքրքիր էր նաև այն հանգամանքը, որ իրենց կողմից ընդունվեց, որ կա նման խնդիր, և միևնույն ժամանակ նշվեց, որ փոփոխությունները ժամանակ են պահանջում: Միևնույն ժամանակ իրենք էլ մոնիթորինգ են իրականացնում հայկական մեդիաներում, և իրենք էլ իրենց մտահոգություններն ունեին հայկական մեդիադաշտում շրջանառվող որոշակի կոշտ քոնթենտի հետ կապված»,- ասաց նա:

  • Կիսվել: