ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը ապրիլի 25-ին Փարիզի Աստվածամոր տաճարում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը ապրիլի 25-ին Փարիզի Աստվածամոր տաճարում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին

Ապրիլի 25-ին Փարիզի Աստվածամոր տաճարում (Notre-Dame de Paris), Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և ՀՀ դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին: Այն մատուցվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղիա եպիսկոպոս Եղիայանի նախագահությամբ։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
 
Պատարագին ներկա է եղել նաև Պոնտուազի եպիսկոպոս Բենուա Բերտրանը, որը հանդես է եկել քարոզով:

  • Կիսվել: