Ֆոն դեր Լայենը կժամանի Երևան, կհանդիպի Փաշինյանին և կքննարկի խաղաղության գործընթացի մանրամասները
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-2-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ այդ երկու երկրների իշխանությունների հետ քննարկելու Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա տրանսպորտային միջանցքի զարգացման հարցը։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հաջորդ շաբաթ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կմեկնի Հարավային Կովկաս՝ եվրոպական աջակցությունը հայտնելու համար։ Չորեքշաբթի օրը նա կմեկնի Ադրբեջան, որտեղ կհանդիպի երկրի նախագահի հետ, իսկ հինգշաբթի՝ Հայաստան, որտեղ կհանդիպի վարչապետի հետ», – ասել է Պինյոն։
Նա ընդգծել է, որ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը կքննարկի այս երկրների միջև խաղաղության գործընթացը և ԵՄ ներդրումները նրանց տրանսպորտային ենթակառուցվածքներում՝ նպատակ ունենալով Հայաստանը և Ադրբեջանը վերածել «Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա միջանցքի»։


