հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հայ ռազմագերիների սպանության հարցով նամակ է հղել Բայրամովին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հայ ռազմագերիների սպանության հարցով նամակ է հղել Բայրամովին

Հոկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նամակով դիմել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նամակով հստակ և մանրամասն տեղեկատվություն է հայցել Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների հնարավոր խախտումների վերաբերյալ՝ հիմնվելով հայ ռազմագերիների արտադատական սպանությունների տեսագրության փաստի վրա:

Նա նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված մանդատի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը հետևողական է լինելու այս հարցում՝ կազմակերպության չափանիշները լիովին ապահովելու նպատակով։

  • Կիսվել: