երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Եթովպիայում ՀՀ դեսպանը Նայրոբիում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը

Եթովպիայում ՀՀ դեսպանը Նայրոբիում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանը Նայրոբիում ՄԱԿ-ի գրասենյակի (UNON) գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Զայնաբ Հավա Բանգուրային է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը՝ ՆՄԱԳ-ում և Նայրոբիում տեղակայված ՄԱԿ-ի երկու գործակալություններում ՀՀ մշտական ներկայացուցչի հավատարմագրման մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Գլխավոր տնօրենը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան հաջողություն իր նոր առաքելության մեջ: Սահակ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խորացնել ՀՀ ներգրավվածությունը Գրասենյակի և Նայրոբիում տեղակայված ՄԱԿ-ի երկու գործակալությունների՝ Մարդկային բնակավայրերի ծրագրի (UN-HABITAT) և Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) շրջանակներում:
 
Կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ համագործակցության և դրա հեռանկարի վերաբերյալ՝ ընդգծելով Կայուն զարգացման «2030 թ. օրակարգի» իրագործմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը:
 

  • Կիսվել: