ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
Եթե ընդդիմությունը հայտարարի՝ բացառում է բռնության կիրառումը, երկխոսելու հիմքեր կլինեն

Եթե ընդդիմությունը հայտարարի՝ բացառում է բռնության կիրառումը, երկխոսելու հիմքեր կլինեն

«Այն, ինչ այս գիշեր փորձեցին վերագրել մեզ, բացառված է, որ մեր գործողություններում  լինի այդպիսի  գործիքակազմ: Եթե այդպիսի մտադրություն լիներ, ապա ձևով կարտահայտվեր»: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր վերջին գրառմանը, որը հանրության մի մասը գնահատել էր որպես բռնության կոչ:

«Թող ընդդիմությունը ինքն էլ հայտարարի՝ բռնությունը բացառո՞ւմ է, թե՞ չի բացառում: Զենքի կիրառումը բացառո՞ւմ է, թե՞ չի բացառում: Եթե բացառում է, ուրեմն ունենք անհրաժեշտ նախապայմանները երկխոսելու, քննարկելու ու համատեղ ուժերով իրադրությունը հաղթահարելու համար»,-ասաց ՀՀ վարչապետը:

  • Կիսվել: