երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Եթե շատ ծախսելը չի հանգեցնում բարեկեցության, ուրեմն ծախսը (ներդրումը) արդյունավետ չէ. Փաշինյան

Եթե շատ ծախսելը չի հանգեցնում բարեկեցության, ուրեմն ծախսը (ներդրումը) արդյունավետ չէ. Փաշինյան

Հարստանալը և հարստացնելը հանրային բարեկեցություն հաստատելու առանցքային խթան են, և այս խթանը պետք է տեղավորել ոչ թե փողի հետևից մրցավազքի, այլ արդյունք ստեղծելու համար մրցակցության՝ անհատին և պետությունը զարգացնող տրամաբանության մեջ: Այս մասին այսօր տեսաուղեերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Լավ ապրելը պետք է դառնա կանոն բարեկեցության սահմանված ստանդարտի տրամաբանության մեջ և այն ըմռնմամբ, որ լավ ապրելու միակ գործիքը շատ աշխատելն է, շատ վաստակելը, շատ ծախսելը։ Սա վերաբերում է թե՛ անհատին, թե՛ պետությանը, ընդ որում՝ թե՛ պետությունը, թե՛ անհատը պետք է կապված լինեն նաև իրար հարստացնելու փոխադարձ ցանկությամբ, հանրությունը, խմբերը, անհատները պետք է համախմբված լինեն իրար հարստացնելու փոխադարձ մղմամբ, նաև այն պատճառով, որ համապատասխան միջավայր ունենալն է հաջողության կարևորագույն գրավականը, ինչից բխում է, որ հարստանալու և հարստացնելու պետական տրամաբանությունը հնարավոր է միայն օրինականության, օրենքի առաջ բոլորի հավասարության, արդարության, ստեղծագործականության միջավայրում:

Եթե այսպիսի միջավայրում շատ աշխատելը չի բերում շատ վաստակի, ուրեմն աշխատանքն արդյունավետ (արտադրողական) չէ: Եթե շատ ծախսելը չի հանգեցնում բարեկեցության, ուրեմն ծախսը (ներդրումը) արդյունավետ չէ: Նշված համատեքստում էական է փողի նկատմամբ հանրային և անհատական վերաբերմունքի փոփոխությունը, այն չարի և բարու տրամաբանությունից դուրս դնելու և որպես խնդիրներ լուծելու, և օրինական աշխատանքի ու գործունեության գնահատման գործիք ընկալելու իմաստով՛՛:

  • Կիսվել: