կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Եթե ինչ-ինչ պատճառով ռուսական կողմը երկաթուղիների վերականգնման աշխատանքներում չցանկանա ներդրումներ անել, Հայաստանը հետ կվերցնի այդ հատվածները

Եթե ինչ-ինչ պատճառով ռուսական կողմը երկաթուղիների վերականգնման աշխատանքներում չցանկանա ներդրումներ անել, Հայաստանը հետ կվերցնի այդ հատվածները

Հայաստանը ոչ միայն պատրաստակամ է, այլև ուզում է գործակցել Ռուսաստանի հետ, որպեսզի տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմայով խորացնենք գործակցությունը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանը դիմել էր Ռուսաստանին, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հատվածում երկաթգծերը վերականգներ, Փաշինյանն ասաց, որ գրավոր են դիմել Ռուսաստանին, բայց դեռ չգիտի՝ գրավոր պատասխան կա՞ արդյոք։

«Բայց, ընդհանուր առմամբ, դրական ազդակներ ստացվում են, հույս ունենք՝  կարագանա պրոցեսը»,- նշեց նա։

Փաշինյանն ասաց, որ եթե ինչ-ինչ պատճառով ռուսական կողմը չցանկանա ներդրումներ անել, Հայաստանը հետ կվերցնի այդ հատվածները ու ինքնուրույն կանի աշխատանքները։

  • Կիսվել: