ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Եթե չկռվեին, խաղաղություն կլինե՞ր, նոյեմբերի 9-ը կլինե՞ր». Անդրանիկ Քոչարյանը՝ Սուքիասյանի հայտարարության մասին

«Եթե չկռվեին, խաղաղություն կլինե՞ր, նոյեմբերի 9-ը կլինե՞ր». Անդրանիկ Քոչարյանը՝ Սուքիասյանի հայտարարության մասին

Ո՞վ չի կռվել։ Եթե չկռվեին... և ընդհանրապես մեր ժողովուրդը, մեր պաշտպանական ամբողջ համակարգը իր առջև դրված խնդիրների լուծման առումով կռված չլիներ, խաղաղություն կլինե՞ր, նոյեմբերի 9-ը կլինե՞ր։  Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանի հայտարարությանն այն մասին, որ արցախցիները չեն կռվել։

«Նոյեմբերի 9-ը արդյունք է նաև նրա, որ մենք զոհեր տալով հակառակորդին թույլ չտվեցինք, որ իր հաջողությունները զարգացնի, և ունենանք շատ ավելի աղետալի իրավիճակներ»,–հավելեց նա։

Խոսելով այն մասին, թե ինչպե՞ս է ընդհանրապես գնահատում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունները, Անդրանիկ Քոչարյանն ասաց.

«Խաչատուր Սուքիասյանը, ուղղելով նախկինում ասած թիվը, օրակարգից հանեց շահարկումների այն ծավալը, որը դրան հետևեց։ Տեսել եմ, թե ինչ արձագանքներ են եղել։ Մի բաժակ ջրում անընդհատ փոթորիկ փնտրելը մեզ ոչ մի լավ տեղ չի տանի»։

  • Կիսվել: