կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Եթե ցամաքային ներխուժում լինի, իրենք զինվորների մեծ գերեզմաններ կունենան. Մեր զինված ուժերը պատրաստ են. Իրանի դեսպան

Եթե ցամաքային ներխուժում լինի, իրենք զինվորների մեծ գերեզմաններ կունենան. Մեր զինված ուժերը պատրաստ են. Իրանի դեսպան

Մենք այս ագրեսիայից առաջ ասում էինք, որ եթե Ամերիկան և սիոնիստական ռեժիմը ագրեսիա իրականացնեն մեր դեմ, մենք կդիմադրենք և ցանկացած ռազմաբազա, որտեղից այդ հարձակումները տեղի կունենան, դրանք կլինեն մեր օրիանական թիրախները։ Այս մասին այսօր՝ մարտի 3–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Այն, որ մենք թիրախավորեցինք ամերիկյան ռազաբազաները տարածաշրջանում, մենք դա չենք համարում հարձակում տարածաշրջանի երկրների վրա, մենք դա համարում ենք հարձակում ագրեսոր Ամերիկայի վրա։

Այդ ռազմաբազաներն օգտագործվել են Իրանի վրա հարձակման և հետախուզական քայլեր իրականացնելու համար, դրանք մեզ համար դառնում են թիրախներ։ Հետևաբար, հուսով եմ, որ մեր հարևանները դա կհասկանան և այդ ռազմաբազաները եղել են գործնականում ամերիկյան իշխանության ներքո»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ ԱՄՆ–ն չի բացառել, որ ցամաքային հարձակում նույնպես կարող է լինել Իրանի դեմ, դեսպանն ասաց. «Մենք կդիմադրենք ցանկացած ագրեսիայի, մեր զինված ուժերը պատրաստ են, մեր ժողովուրդը՝ նույնպես։ Նրանք արդյունք չգրանցեցին իրենց օդային հարձակումներից, իրենք կարծում էին, որ օդային հարձակումներով կարող են տապալել Իրանի իշխանությունը, բայց որևէ նման բան չկա։ Տեսնում եք, որ մենք վճռականորեն պաշտպանում ենք մեզ և թիրախավորում ենք ագրեսորներին։ Եթե ցամաքային ներխուժում լինի, նրանք պետք է կանխատեսեն իրենց զինվորների մեծ գերեզմաններ»։

  • Կիսվել: