ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Եթե անգամ կան մարդիկ, որոնք իմ և Փաշինյանի միջև փորձում են սեպ խրել, չի հաջողվի. Ավինյան

Եթե անգամ կան մարդիկ, որոնք իմ և Փաշինյանի միջև փորձում են սեպ խրել, չի հաջողվի. Ավինյան

Եթե անգամ կան նման մարդիկ, նրանց չի հաջողվում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կան մարդիկ, որոնք փորձում են սեպ խրել Ավինյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մեջ:

Ավինյանը հերքեց, թե թիմում թևերի են բաժանված: «Քաղաքական խմորումներ միշտ կարող են լինել յուրաքանչյուր կուսակցությունում և դրանք նորմալ են»:

Հարցին էլ՝ Անդրանիկ Քոչարյանի հետ որևէ խնդիր ունի՞, նա ասաց. «Ես անձնական խնդիր որևէ իմ թիմակցի հետ չունեմ: Այն խնդիրները, որոնք կան թիմի ներսում, քննարկվում են թիմի ներսում»:

Հարցին՝ ի՞նչ նորություն կա Աջափնյակի մետրոյի կայարանից, Ավինյանը պատասխանեց. «Նախագիծն անցնում է համալիր փորձաքննություն: Նմանատիպ խոշոր ծրագրերի իրականացումը, առհասարակ դրանց հետ կապված նախապատրաստական աշխատանքը որոշակի ժամանակ տևում է: Ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա ընթացքում մենք կունենանք մրցույթում հաղթող կապալառու ընկերություն»:

  • Կիսվել: