ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Ես ոչ կտտանքներից եմ վախենում, ոչ կալանքներից, ոչ էլ նույնիսկ մահվանից․ Բագրատ Սրբազան

Ես ոչ կտտանքներից եմ վախենում, ոչ կալանքներից, ոչ էլ նույնիսկ մահվանից․ Բագրատ Սրբազան

Ես ոչ կտտանքներից եմ վախենում, ոչ կալանքներից, ոչ էլ նույնիսկ մահվանից: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով նրան, որ իր դեմ որոշակի նյութեր են հավաքվում, փորձում են ապացույցներ գտնել, որ բարեգործության անգամ տակ այլ գործունեություն է ծավալել:

«Այո, ինձ տեղեկություններ հասել են, որ տարբեր ուսումնասիրություններ են անում, նույնիսկ գնացել են 15 տարվա հաշիվներ քննելու: Գետահովիտում մենք մեծ, ամբողջությամբ ավերված  տարածք ունենք, 2020-ին նախաձեռնել ենք քաղցկեղով հիվանդ երեխաների հոգեւոր վերականգնողական կենտրոն կառուցելը: Գումարները տրվել են, կենտրոնը կառուցված է: Կենտրոնի բացումը եղել է արյունաբանական ինստիտուտի այն ժամանակվա գլխավոր բժիշկ Սամվել Դանիելյանի մասնակցությամբ: Ինչ մնում է գումարներին, շատ մանրամասներ հայտնել, որովհետեւ եթե իրենք սկսում են այս գործընթացը, չափազանց մեծ անակնկալների եւ ներողություն խնդրելու կոչված կլինեն: 660 հազար եվրո է փոխանցվել:

Շինարարությունը մոտ 4 հազար քմ է: Երկու շենք է, երրորդն կցորդ շենքը մենք ենք ավելացրել: մենք ոչ միայն չենք մսխել, այլ դեռ ստիպված ենք եղել մի քանի հարյուր հազար ավելացնել այդ գւմարի վրա, որ կարողանանք այդ ամբողջ շինարարությունն ավարտել: Սարսափելի վնասներ ենք կրել, որովհետեւ այդ ժամանակ տարադրամի կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել: Մենք մոտ 20 տոկոս վնաս ենք կրել միայն այդ պատճառով: Կենտրոնը անվճար է, վճարովի չէ: Լավ կլինի, որ ուսումնասիրեն ու ամաչեն: Եթե շնորհակալության թուղթ էլ պատրաստեն, ձեզ ցույց կտամ»,-ասաց Բագրատ Սրբազանը:

 

  • Կիսվել: