երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ես միշտ հասանելի եմ եղել, չեմ հիշում կոնկրետ դեպք, որ նպատակամղված արտահոսք եմ կազմակերպել. Աղազարյան

Ես միշտ հասանելի եմ եղել, չեմ հիշում կոնկրետ դեպք, որ նպատակամղված արտահոսք եմ կազմակերպել. Աղազարյան

Բոլորը շատ լավ գիտեն՝ ինչ է նշանակում պետական գաղտնիք, պետական կարևորության փաստաթղթեր, ես 6-7 տարվա մեջ երբևէ չեմ եղել այն բաժնում և չեմ դիմել այս կամ այն գաղտնի փաստաթղթին ծանոթանալու, երբևէ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցությունից հեռացած պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ից իր հասցեին հնչող մեաղադրանքներին, որ ինքը պետական գաղտնիք համարվող տեղեկությունների արտահոսք է կազմակերպել:

«Իսկ եթե խոսքը վերաբերում է խմբակցության նիստերից արտահոսքին, որտեղ մասնակցում են, առավելևս վարչապետի  ներկայությամբ, 60-70 պատգամավոր, և ոչ միայն պատգամավորներ, այլ նաև կառավարության անդամներ, ապա ասեմ՝ դուք բոլորդ գիտեք, որ ես միշտ հասանելի եմ: Հիմա այդ զրուցելու ընթացքում, թե հարցազրույցի ֆորմատով, թե ընդհանրապես, կարող է պատահի, որ այդ զրույցների ընթացքում ես մի բան եմ ասել, որ չէր կարելի ասել:

Ես չեմ հիշում կոնկրետ այդպիսի դեպք, որ նպատակամղված, պլանավորված, այսօր սա եմ ասել արտահոսք, հետո նա եմ ասել արտահոսք»,-ասաց Աղազարյանը:

Դիտարկմանը, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոջորյանը քիչ առաջ ասաց, որ երբ այդ մեղադրանքները ձեզ ներկայացրել են, դուք որևէ կերպ չեք արդարացրել և ներողություն չեք խնդրել, Աղազարյանն ասաց. «Ես լրագրողների պահով այդ արտահոսքի պահով արտահայտվեցի»:

  • Կիսվել: