Ես մեծ հույս ունեմ, որ Հայաստանում ընդդիմությունը կկարողանա ճանապարհ հարթել ապագա իշխանափոխության համար․ Ռուբեն Մխիթարյան
«Առանց տեխնոլոգիաների ընդդիմությանը ձայն տված մարդիկ եկան, քվեարկեցին, այսօր ընդդիմությունը կարողացել է ճանապարհ հարթել ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուի համար»,-Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողներին ասաց «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։
«Ես մեծ հույս ունեմ, որ Հայաստանում ընդդիմությունը կկարողանա ճանապարհ հարթել ապագա իշխանափոխության համար։ Թե ինչ ճանապարհով դա կլինի, դա արդեն այլ հարց է»,- ընդգծեց Ռ.Մխիթարյանը։
Նա ասաց, որ իրենք մասնացելու են Գյումրու ավագանու նիստերին, իրականցնելու են այն բոլոր գործառույթները, որոնք վերապահված են ավագանուն։
«Մենք չենք ստանձում ոչ մի պաշտոն, ոչ մի նախապայման առաջ չենք բերում, այլ աշխատելու ենք որպես ավագանի մեր խղճի, մեր ունակությունների, գիտելիքների մտոք»,- նշեց Ռ.Մխիթարյանը։
Պատասխանելով լրագրողի հարցին, որ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն ասել է՝ «քանի իրենք իշխանության են «յուբկաններով» աղջիկներն արխային կարող են պտտվել Գյումրիով», Մխիթարյանը պատասխանեց. «Ես առաջարկում եմ, որ Վահագն Ալեքսանյանը գա, ու այստեղից ինքը հետևի։ Առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա կարճ «յուբկեքին» հետևի, որ մեր աղջիկները ապահով ման գան»։