երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
«Ես հոգնել եմ ասել, որ նպատակ չունենք զենքով միջանցք գրավել». Ալիև

«Ես հոգնել եմ ասել, որ նպատակ չունենք զենքով միջանցք գրավել». Ալիև

Ես հոգնել եմ ասել, որ մենք նպատակ չունենք զենքով գրավել միջանցքը, մենք կարող ենք այլ տարբերակներ դիտարկել, մենք կարիք ունենք Նախիջևանի և Թուրքիայի հետ կապի, նաև համաձայնել ենք իրանական կողմի հետ, որ շրջանցող ճանապարհ կառուցենք, այո, դա թանկ տարբերակ է, բայց շինարարությունն արդեն սկսել է, իսկ Հայաստանը շատ է կորցնում:

Նրանք կարող են եվրոպական վարկերով կառուցել այդ 42 կմ ճանապարհը՝ իրենց սուվերենությամբ, բայց Ադրբեջան-Նախիջևան կապի համար դյուրին հասանելիությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ես բազմիցս խոսել եմ Փաշինյանի հետ՝ հարցնելով թե ինչու չի նա կատարում եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որը հստակորեն ասում է, որ ուղիղ կապ պետք է հաստատվի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, որով նույնիսկ ասվում է, թե ով պետք է ապահովի վերահսկողությունն ու անվտանգությունը։ Դա ՌԴ սահմանապահ ծառայությունն է՝ ռուսական ԱԴԾ-ն»,-ասել է նա։ 

  • Կիսվել: