Ես չգիտեմ տարածաշրջան, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները կբարելավեն իրավիճակը․ Գալուզինեը՝ Caesar հաուբից գնելու մասին
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանել է Ֆրանսիայից Caesar ինքնագնաց հաուբից գնելու Հայաստանի ծրագրերը:
«Ես չգիտեմ տարածաշրջան, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները կբարելավեն իրավիճակը», - ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է պաշտոնյան։
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ Փարիզը շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ՝ Caesar համակարգերի ձեռքբերման պայմանագրի կնքմամբ։


