Ես չեմ տեսել՝ արդյոք հայ-ադրբեջանական շփումների ժամանակ բարձրացվե՞լ է Ռուբեն Վարդանյանի հարցը․ Զախարովա
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և դա արել է բացահայտ. Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսական կողմը քննարկում է Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու թեման։
«Գիտեք, ես չեմ տեսել՝ արդյոք հայ-ադրբեջանական շփումների ժամանակ բարձրացվե՞լ է Ռուբեն Վարդանյանի, ով ՀՀ քաղաքացի չէ, ադրբեջանական բանտում գտնվելու հարցը։ Հիմա, եթե դուք ինձ տրամադրեք այս տեղեկատվությունը, ինձ համար շատ հետաքրքիր և օգտակար կլինի իմանալ դրա մասին: Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և դա արել է բացահայտ։ Ուստի, նման հարցերը պետք է ուղղվեն Բաքվին ու Երեւանին»,- ասել է Զախարովան։
Նա ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունը միշտ աջակցել է եռակողմ համաձայնագրերի իրականացմանը, որոնց առանցքային տարրը բոլոր կալանավորված անձանց ազատ արձակումն է։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ և նոյեմբերի 4-ին նշանակվել պետական նախարար։ 2023 թվականի փետրվարի 23-ին նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից, սակայն մնացել է Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիան։
Սեպտեմբերի 27-ին նա ապօրինի ձերբակալվել է և մինչ օրս գտնվում է Բաքվի բանտում՝ Լեռնա


