Ես չեմ քննարկել երկաթուղու կառավարումը Ղազախստանին փոխանցելու հարցը․ Մհեր Գրիգորյան
Ես Ղազախստանի իմ գործընկերոջ հետ չեմ քննարկել Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու հարցը։ Այս մասին նոյեմբերի 10-ի հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ղազախ գործընկերոջ հետ առավելապես քննարկվել են գլոբալ լոգիստիկ հնարավորությունները։ «Հայաստանի ենթակառուցվածքային զարգացումը ենթադրում է ավելի լայն փոխկապակցվածություն»,– ընդգծեց Գրիգորյանը։



