Ես չեմ պատկերացնում հյուրընկալության որևէ այլ կերպ. Արարատ Միրզոյանը՝ Լավրովին ջերմ ընդունելու մասին
Հայ ժողովուրդն իր լրջագույն ավանդն է ունեցել 2-րդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում, 300 հազար զոհ ենք ունեցել նացիզմի դեմ պայքարում, և հրաժարվել այս ներդրումից և չհարգել այդ մարդկանց հիշատակը, չնշել հաղթանակը՝ տեղին չէ, ԱԳՆ-ում ՌԴ արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։
«Ինչ վերաբերում է Սերգեյ Լավրովին ջերմ հյուրընկալելուն՝ ես չեմ պատկերացնում հյուրընկալություն որևէ այլ կերպ։ Մենք մեր բոլոր գործընկերներին առնվազն որպես տանտեր պարտավոր ենք ջերմ հյուրընկալել, հատկապես, երբ խոսքը մեր երկարամյա և դաշնակցային հարաբերություններով գործընկերների մասին է»,-ասաց Արարատ Միրզոյանը։