«Ես այդ թեզը չեմ կիսում». Վանեցյանը՝ ՀՀԿ-ի կողմից Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մասին
Ցանկացած հարց, որը կլինի ի շահ Գյումրու և գյումրեցու, ես վստահ եմ, որ ընդդիմադիր դաշտում կլինի կոնսենսուս և կընդունվեն որոշումներ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռննակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ժմանակ նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով նրան, որ Գյումրիում թեեւ Վարդան Ղուկասյանը դարձավ քաղաքապետ, սակայն ընդդիմադիր ուժերը կոալիցիա չկազմեցին, հետայսու նրանք կհակագործակցե՞ն, որ ապահովեն Գյումրիի կառավարումը:
Հարցին՝ արդյոք 2018-ին ներգրավվե՞լ են դրսի ուժեր, որոնք ապահովել են Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, Վանեցյանը պատասխանեց. «Երբ ես այն ժամանակ ԱԱԾ-ում էի, նման տեղեկատվության չեմ տիրապետել: Ինչ վերաբերվում է՝ ով բերեց, բոլորը գիտեն, թե ինչ եղավ, բոլորի աչքի առաջ է եղել, թե յոթ տարի առաջ ինչ էր կատարվում մեր երկրի փողոցներում և ստեղծվեց մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը կարողացավ վերցնել իշխանությունը»:
Այդ դեպքում ինչո՞ւ են Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները դրա մեջ մեղադրում Հանրապետականին, հարցին էլ արձագանքեց. «Ես այդ քննարկումներին չեմ մասնակցում, այդ թեզը չեմ կիսում և առհասարակ փորձում եմ դրա մասին չխոսել»:
Նա հավելեց, որ որպես քաղաքական գնահատական կիսում է Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ 2018-ին իշխանազավթում է եղել, բայց որպես իրավական գնահատական՝ ոչ. «Որովհետև ես մշտապես քաղաքական և իրավական գնահատականները տարբերում եմ»: