Երևանը բարձր է գնահատում Նիկոսիայի հետ ամուր բարեկամությունն ու գործընկերությունը․ Կիպրոսում ՀՀ դեսպանություն
Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Կիպրոսի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է երկրի կառավարությանը և եղբայրական ժողովրդին։Այս մասին նշված է ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
«Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ամուր բարեկամությունն ու գործընկերությունը, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և սերտ համագործակցության վրա»,-նշել է Կիպրոսում Հայաստանի դեսպանությունը՝ ակնկալելով շարունակաբար խորացնել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում։


