ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Երեսպաշտությունը սպանում է քաղաքականությունը. Ռուբինյանը՝ ընդդիմության քննադատությունների մասին

Երեսպաշտությունը սպանում է քաղաքականությունը. Ռուբինյանը՝ ընդդիմության քննադատությունների մասին

Խորհրդարանում ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ երբ քննադատում է ՀՅԴ 1918-20 թվականների գործունեությունը, դա ոչ այնքան այն բանի համար է, որ քննադատում է այն, ինչ արել են, այլ քննադատում է «երեսպաշտությունը»:

Ռուբինյանը կարծում է՝ քաղաքականության կամ պետական գործունեության մեջ ամենակարևոր բանը հետևողականությունն է:

«Երբ մի ուժ մեղադրում է մեկ այլ ուժի զուտ Թուրքիայի հետ բանակցելու համար, այլ ոչ թե, ուշադրությո՛ւն դարձրեք, բանակցության բովանդակության համար, այլ ինքնին բանակցելու փաստի համար, այդ ուժը գոնե պիտի երեսպաշտ չլինի: Այսինքն՝ եթե այդ ուժը նույնն արել է, ապա զրկվում է մյուսներին մեղադրելու իրավունքից»,- ասաց նա։ 

Ըստ Ռուբինյանի՝ եթե ՔՊ-ն իշխանություն չլինի, և հաջորդ իշխանությունը բանակցություններ վարի Թուրքիայի հետ, ապա իրեն իրավունք չի վերապահի քննադատել Թուրքիայի հետ բանակցություններ վարելու համար:

«Այդ երեսպաշտությունը սպանում է քաղաքականությունը»,- ասաց նա։

  • Կիսվել: