Էրդողանի վարչակազմը նույնպես ծանր է տարել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վարչակազմը նույնպես արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը Իսրայելին մեղադրել է «կեղծավորության» մեջ՝ հայտարարելով, թե հրեական պետության իշխանությունները Գազայում ցեղասպանություն են իրականացնում և 1915 թվականի իրադարձությունների թեման օգտագործում են որպես քաղաքական գործիք։
«Իսրայելը, առանց աչք թարթելու, սպանել է Գազայի տասնյակ հազարավոր անմեղ խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների», – գրել է Դուրանը X սոցիալական հարթակում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես արձագանքել էր Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ հայտարարելով, թե «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշմամբ» Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները» պաղեստինցի ժողովրդի դեմ։ Դրան էին հետևել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունները։


