Երբ 2014-ին ՌԴ-ում ձերբակալվեց բարերար Լևոն Հայրապետյանը ո՞վքեր սատարեցին, երբ խոսքը ձեր շահերին է վերաբերում միայն այդ ժամանակ եք սատարում. Թունյան
Ես ուզում էի փորձել հիշել, թե 2014 թվականին, երբ Ռուսասtանում ձերբակալվեց հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը, ձեզնից ո՞ր մեկը մի բառ ասաց: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Հատուկ ման եմ եկել. մի երկու բառ խոսել է Արփինե Հովհաննիսյանը ու եթե չեմ սխալվում Վահրամ Բաղդասարյանը էլի շատ զգույշ և Պարգև Սրբազանն ու էլի շատ զգույշ: Եկեղեցու կողմից հայտարարություն կամ նման որևէ բան, ոչ մի արտահայտություն չի եղել: Երբ խոսքը վերաբերում է ձեր շահերին էդ ժամանակ հիշո՞ւմ եք, որ կարելի է սատար կանգնել»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ եթե ազգային արժանապատվությունից են խոսում, պետք է նկատի ունենալ, որ անկախ նրանից՝ ով է երկրի վարչապետը, իշխանությունը կան պետական ինստիտուտներ:
«Երբ ռուսական պետական ալիքներով ինչ-որ ոչնչություն համարձակվում է ՀՀ ընտրված վարչապետի, իշխանությունների հասցեին վիրավորական արտհայտություններ անել, պետք է ոչ թե ոգևորությամբ դա տարածեք, անկախ ձեր վերաբերմունքից, այլ պետք է առաջինը դուք դա դատապարտեք ու արհամարհեք, որովհետև դա մեր պետությանն է վնասում, ոչ թե՝ մեզ: Այ ձեր տարածելը վնասել է ձեզ ու այն մարդկանց, որոնց դուք պաշտպանում եք»,- ընդգծեց Թունյանը: