ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Էն, ինչ մենք տեսել ենք 2020 թվականին ու դրանից հետո, մեր բանակի սրբացման պատճառով էր. Փաշինյան

Էն, ինչ մենք տեսել ենք 2020 թվականին ու դրանից հետո, մեր բանակի սրբացման պատճառով էր. Փաշինյան

Պետք է ՀՀ-ն ոչ թե ընկալել որպես սրբապատկեր, որի առաջ պետք է մոմ վառել, այլ կենդանի օրգանիզմ, որն ունի առավելություններ և թերություններ, կարող է տեղ-տեղ լինել սիրելի, տեղ-տեղ ոչ գրավիչ: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ՀՀ պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կենդանի օրգանիզմը կարող է մարզվել և դառնալ ավելի լավը, իսկ սրբատկերը այնպիսին է, ինչպիսին կա:

«Սրբապատկերի հետ հարաբերվելու կենդանի ռեժիմ չկա: Ես վերջերս կառավարության նիստին խոսեցի կոթողացման ֆենոմենի մասին, որ մենք սիրում ենք ամեն ինչ կոթողացնել: Մենք ասում ենք՝ մի րոպե, հեռու, ոչ մեկ չմոտիկանա՛, չկպնի՛, նայե՛ք հեռվից: Մենք ունենք նաև ամեն ինչ սրբացնելու բնավորություն: Մենք պետությունն էլ ենք կոթողացնում և սրբացնում: Խնդիրն էն ա, որ մենք մեզ զրկում ենք մեր պետությունն ավելի լավը դարձնելու հնարավորությունից: Մենք մեզ զրկում ենք այն ընկալումից, որ պետությունը գործիք է մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար: Տեսե՛ք, մենք սրբացրինք մեր բանակը, և ինչի՞ հասանք: Էն, ինչ մենք տեսել ենք 2020 թվականին ու դրանից հետո, մեր բանակի սրբացման պատճառով էր: Ասում էինք՝ սու՛ս, հանկարծ վատ բան չասեք, բանակը ուրիշ օրգանիզմ ա, իրան չի կարելի վատ բան ասել: Բայց բոլորս միևնույն ժամանակ իմացել ենք, թե էդ կոթողի պատերից ներս ինչ ա տեղի ունենում: Սուտ կասեն բոլոր էն մարդիկ, ովքեր ասեն՝ չէ, մենք չգիտեինք, որ տենց ա»,-ասաց նա և հավելեց, որ այդ ընթացքում հարյուրհազարավոր ընտանիքների անդամներ մտել են և դուրս են եկել՝ իրենց հետ բերելով ինֆորմացիան, թե ինչ է կատարվում ներսում, սակայն միևնույն է՝ ոչ ոք այդ մասին չի խոսել:

 «Տեղ-տեղ, որտեղ այլ վերաբերմունք ցուցաբերելու փորձ ա եղել, մենք բոլորով հարձակվել ենք, լռեցրել ենք պատառոտել ենք գցել էն կողմ: Կարողա պարզվի, որ սփյուռքն էլ մի էդպիսի սրբապատկեր ա: Սրբությունը կարևոր բան ա, բայց ինքը ամենօրյա առարկայական աշխատանքին չի վերաբերվում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:  

  • Կիսվել: