չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ԵՄ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության անելիքներն ու տարածաշրջանային զարգացումները

ԵՄ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության անելիքներն ու տարածաշրջանային զարգացումները

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպում է ունեցել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։

«Ուրախ էի հանդիպել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին՝ քննարկելու վերջին զարգացումները տեղում և ներկայացնելու առաքելության առաջիկա անելիքները»,- գրել է Ռիտերը։

Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: 

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և կարևորությանը, երկուստեք ընդգծել սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը:

  • Կիսվել: