հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ԵՄ դիտորդական առաքելությունը հետախուզական տվյալներ է հավաքագրում Իրանի, Ադրբեջանի և ՌԴ դեմ․ դեսպան

ԵՄ դիտորդական առաքելությունը հետախուզական տվյալներ է հավաքագրում Իրանի, Ադրբեջանի և ՌԴ դեմ․ դեսպան

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի հետախուզական տվյալներ է հավաքագրում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ, Риа Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը․

«Այն, որ դա Արևմուտքի հիբրիդային պատերազմի գործիք է, հաստատում է դրա գաղտնապահությունն ու ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս լինելը։ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները պատրաստ են գնալ ցանկացած քայլի, այդ թվում՝ Ռուսաստանի շուրջ կոնֆլիկտային օջախներ հրահրել խամաճիկային կառավարությունների միջոցով, ինչպիսին է օրինակ Կիևի ռեժիմը։ Նման միջամտության օրինակներից է նաև Հայաստանում ԵՄ ներկայիս դիտորդական առաքելությունը», - ասել է Եվդոկիմովը։ 

  • Կիսվել: