ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Արգենտինայի դեսպանի հետ միացել է սահմանի պարեկությանը
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն Առաքելության կենտրոնակայանում ողջունել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Ն.Գ. Ռաֆայել է. Գոնսալես Ալեմանին: Այս մասին տեղեկաում ենք Առաքելության թվիթերյան էջից:
«Թիմը դեսպանին տեղեկացրել է առաքելության մանդատի մասին։ Պատվիրակությունը միացել է նաև սահմանամերձ տարածքների պարեկությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։


