ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԵՄ առաքելությունն ավելացրել է գիշերային պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով

ԵՄ առաքելությունն ավելացրել է գիշերային պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով

Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ գիշերային անվտանգությունը բարելավելու և հնարավոր լարվածությունը թուլացնելու նպատակով: Այս մասին հայտնել են առաքելության մամուլի ծառայությունից։

«Մեր դիտորդները շուրջօրյա կապի մեջ են՝ գիշեր-ցերեկ ապահովելով մշտական ​​ներկայություն»,- նշել են մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ մարտ ամսից Ադրբեջանը գնդակոծում է Հայաստանի զինված ուժերի դիրքերը և սահմանամերձ գյուղերի բնակիչների տները։ Ավանդաբար, Ադրբեջանի նման գործողություններն ուղեկցվում են Հայաստանի հասցեին կեղծ մեղադրանքներով։

 

  • Կիսվել: