Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Մենք Տիգրանաշենում ենք։ Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են Տիգրանաշեն, շփվել տեղի բնակիչների հետ և ներկայացրել կուսակցության դիրքորոշումը Տիգրանաշենի զարգացման հետ կապված:



