Եղբայրական հայ ժողովրդի հետ մեր համերաշխությունն անբաժան է. Կիպրոսի նախագահ
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսն իր թվիթերյան էջում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի վերաբերյալ կատարել է գրառում՝ նշելով, որ այս սարսափելի հանցագործության միջազգային ճանաչման համար պայքարը շարունակվում է։ Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:
՛՛Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան՝ հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն զոհերի հիշատակին։ Շարունակում ենք պայքարը այս սարսափելի հանցագործության միջազգային ճանաչման համար։ Եղբայրական հայ ժողովրդի հետ մեր համերաշխությունն անբաժան է՛՛,-նշել է Կիպրոսի նախագահը։


