չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Էդմոն Մարուքյանն ու Չինաստանի դեսպանն անդրադարձել են երկու երկրներում կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին

Էդմոն Մարուքյանն ու Չինաստանի դեսպանն անդրադարձել են երկու երկրներում կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունի հետ:

 

Էդմոն Մարուքյանն ու Չինաստանի դեսպանը հեռախոսազրույցում մասնավորապես անդրադարձել են երկու երկրներում կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև վարակի կանխարգելմանն ուղղված քայլերին:

Դեսպանը ներկայացրել է  Չինաստանում  ձեռնարկվող հակահամաճարագային միջոցառումները, պատմել այլ երկրներին Չինաստանի կողմից ցուցաբերվող հումանիտար աջակցության մասին:

Խոսակցության ավարտին Էդմոն Մարուքյանը ընդգծել է աշխարհում ստեղված նման ծանր իրավիճակում երկրների համագործակցության, համաճարագի կանխարգելման գործում երկու երկրների միջև արդյունավետ փորձի և ինֆորմացիայի պարբերաբար փախանակման կարևորությունը: 

  • Կիսվել: