ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
ԵԱՏՄ երկրներում կմտցվի քաղպաշտպանության կարիքների համար նախատեսված արտադրանքի պարտադիր հավաստագրում

ԵԱՏՄ երկրներում կմտցվի քաղպաշտպանության կարիքների համար նախատեսված արտադրանքի պարտադիր հավաստագրում

2023թ. հունիսից քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներից պաշտպանության կարիքների համար արտադրանքի պարտադիր հավաստագրում կմտցվի  Եվրասիական տնտեսական միության երկրներում, տեղեկացրել է «Պրայմ»-ը։

Այս պահանջը պարունակում է Եվրասիական տնտեսական միության «Քաղաքացիական պաշտպանության եւ բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը, որը հաստատվել է ԵԱՏՄ խորհրդի որոշմամբ։

Փաստաթուղթը մշակվել է Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների խնդիրների համառուսական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից եւ ուժի մեջ կմտնի 2023թ. հունիսից։

Ինչպես տեղեկացվել է փաստաթղթում, տեխնիկական կանոնակարգը գործելու է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի եւ Ղրղըզստանի տարածքներում։

  • Կիսվել: