երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին. Սինիրլիօղլու

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին. Սինիրլիօղլու

ԵԱՀԿ-ն ամփոփել է գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի առաջին պաշտոնական այցերը Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Կազմակերպության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա վերահաստատել է ԵԱՀԿ-ի հաստատակամ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության հարցում:

Նշվում է, որ ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում Սինիրլիօղլուն ողջունել է տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը և հույս հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի: Նա նշել է՝ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին:

Հաղորդագրության համաձայն՝ գլխավոր քարտուղարն այցելել է նաև Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգիստ, որտեղ քննարկվել են տրանսպորտի և կապի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

  • Կիսվել: