շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Դուք ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք. Հայկ Կոնջորյանն՝ ընդդիմությանը

Դուք ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք. Հայկ Կոնջորյանն՝ ընդդիմությանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը համոզված է, որ իրենք տարբերվում են, քանի որ ունեն ինքնահայեցման ունակություն։

«Վարչապետը, օրինակ, կարող է խոսել նաև մեր չիմացության մասին, իսկ դուք ունեիք վարչապետ, որն ասում էր՝ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ»,- ԱԺ-ում հայտարարեց Կոնջորյանը։

Նա նշեց, թե համացանցում մի կադր կար, որտեղ մեքենան բաժանված էր երկու մասի, մի կողմում «Մերսեդես» էր, մյուսում՝ «Ժիգուլի»։

Այդ տեսանյութում, ըստ Կոնջորյանի, ներկայացված էր, թե ինչպես էր «Մերսեդես»-ը տարիների ընթացքում կատարելագործվում, իսկ «Ժիգուլի»-ն բոլոր տարիներին նույնն էր ու գրված էր՝ «Ժիգուլի, ի սկզբանե կատարյալ»։

«Դուք ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք, ժողովո՛ւրդ, դուք կրթվելու էլ տեղ չունեք, քաղաքական դինոզավր եք»,- դիմելով ընդդիմությանն ասաց ՔՊ-ականը։

  • Կիսվել: