Դուք բանտային նոթերի բառապաշարի կեսին սկի չեք տիրապետում․ Արայիկ Հարությունյան
«Կալուգայի հակառակ կողմում» սիթքոմն էլ կարգին չեք անում: Ինչու՞: Որովհետև, եթե ուզում եք «Երկրի հակառակ կողմին» այլընտրանք ստեղծել, պետք է անմիջական ու անկեղծ լինել: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Վերջինիս հեղինակ Նիկոլ Փաշինյանն այդ մտքերի ու բառապաշարի կրողն է, բայց դուք բանտային նոթերի բառապաշարի կեսին սկի չեք տիրապետում, հետևաբար՝ կեղծում եք: Նետվել, ձեռնամարտ, նսեմացնել, պարկեշտ, նզովյալ, առերեսվել՝ սրանք ձերը չեն: Եթե գրեիք գցվել, բոքս, ստորացնել, ղայդին, անիծված, պատին հագնել, կհավատայի, որ խցում նստած անկեղծ ձեր մտքերն եք շարադրել:
Լավ օր բոլորին»։