Դու՛րս կշպրտեմ քեզ դահլիճից, «դու»–ով չխոսա՛ս. Ալեն Սիմոնյանը՝ Քրիստինե Վարդանյանին
Տիկին Վարդանյան, «դու»-ով կգնաս քո ղեկավարի հետ կխոսաս: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորի Քրիստինե Վարդանյանին:
«Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ «դու»-ով չխոսաս, եղա՞վ: Նստի տե՛ղդ, չափերիդ մե՛ջ մնա, դու՛րս կշպրտեմ քեզ էս դահլիճից, դու՛րս կշպրտեմ քեզ։ Ասում եմ՝ դու՛րս կշպրտեմ, նստի տե՛ղդ: Ես մինչև իշխանություն ունենալն էլ եմ քո հետ այդպես խոսացել ու քո շեֆերի հետ եմ այդպես խոսացել»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը, որից հետո ընդմիջում հայտարարեց:
Հիշեցնենք, որ դրանից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր բորբոքված ելույթ ունեցել եւ դիմելով ընդդիմությանը՝ ասել. «Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը: Առաջինը դու պիտի գնաս ու դու կգնաս:
Մամուլը ձեր մասին գրում է, որ օտարերկրյա գործակակալ եք, հինգերորդ անիվ եք, ազդեցության գործակալ եք: Նստեք տեղներդ, ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք, վեր ընկի տեղդ ասեցի, ներվերս չուտես»: