«Դո՛ւ խելոք մնա, կլռե՛ք, ձեր հայաթը չի, կարգի հրավիրեք, թե չէ ես կարգի կհրավիրեմ». Իրավիճակն ԱԺ–ում լարվեց
Ազգային ժողովում, այսօր մարտի 5–ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց։
Նա դիմելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, հարց ուղղեց. «Սերգեյ Բագրատյանի կնոջ հանքից ի՞նչ կա։ ԱՆԻՖ–ի 25 միլիարդից ի՞նչ կա»։
Այդ պահին ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը տեղից ինչ–որ բաներ էր ասում, ինչին Վարդանյանն արձագանքեց. «Հանգստացեք, կգաէք էստեղից ելույթ կունենաք։ Ես Հետք–ի հետաքննությանն եմ հղում անում։ Մի վատացեք, հանգստացեք։ Ձեր ջղաձգումները ձեզ պահեք, նորմալ խոսեք»։
Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը կոչ արեց տեղից չարձագանքել։
Քրիստնե Վարդանյանը շարունակեց. «Աջափնյակի մետրոյից ի՞նչ կա։ 8 տարի խոստցել եք մետրոյի նոր կայարան, վերջը դա քրեական գործ դարձավ։ Օլիգարխների դեմ ո՞նց եք պայքարում, իրենց հարկային ու մաքսային արտոնություններ տալով, հետո իրենք մուծվում են «Իմ քայլը» հիմնադրամին, հետո հիմնադրամը անվճար դասընթացներ է անում, կրթաթոշակային ծրագրեր է անում նախընտրական տարում։ Սա կոռուպցիա է, թե ՞ կոռուպցիայի փաթեթավորում է։ Ուղղակի ավելի սիրուն է ձեր կոռուպցիան, գռեհիկ տեսք չունի։
Թմրահամաճարակը, որ երկրում կա, այդտեղ կոռուպիա կա՞, թե՞ չկա։ Ոնց է լինում, որ դուք գիտեց, թե ցանկացած ընդդիմադիր ինչ է շնչում, բայց չեք կարողանում գտնել, թե ով է դպրոցների մոտ թմրանյութ վաճառում։ Թե՞ շահառուները նաև ձեր մեջ են»։
Խոսելով «Գյումրի–2» թույլ չտալու իշխանությունների հայտարարությունների մասին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Գյումրիի ընտրության արդյունքները դուք չեք բողոքարկել։ Գյումրիում հակաօրինական բան է տեղի ունեցե՞լ, ինչի՞ դեմ եք պայքարում»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ ժամանակ ավարտվել է, Քրիստինե Վարդանյանը ձեռք պարզելով ԱԺ նախագահի կողմը ասաց. «Ինձ ընդհատել են, հիմա կավարտեմ»։
Նրա ձեռքի շարժումը դուր չեկավ Ալեն Սիմոնյանին և նա ասաց. «Ես եմ որոշում, ինձ հետ տենց խոսել չի կարելի, այսինքն շուռ գալ, ձեռքով ինձ ասել՝ ինձ ընդհատել են, հես կավարտեմ... ավարտվեց ձեր ելույթը, նստեք ձեր տեղը»։
Երբ տեղից ինչ–որ մեկը բան ասաց, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Այսինքն դա նշանակում է, որ բանախոսը պետք է շուռ գա ԱԺ նախագահին ձեռքով անի, ասի՝ ես կորոշե՞մ։ Այստեղ ես եմ որոշելու, ազատեք ամբիոնը։
Պարոն Ղազարյան, դուք էլ լռեք։ Երբ ասում եմ՝ լռեք, ուրեմն պետք է լռեք, սա ԱԺ նիստերի դահլիճն է, ձեր հայաթը չի։ Դու խելոք մնա, էդ ի՞նչ խոսելու ձև ա։ Մի հատ վերջացրեք էս սկանդալներ սարքելը»։
Ապ դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին, ԱԺ նախագահն ասաց. «Ձեր խմբակցությանը կարգի հրավիրեք։ Պարոն Ղազարյանը իրեն իրավունք է վերապահում դահլիճ չմտած աստիճանավանդակից ինձ հրահանգներ է տալիս, մյուս պատգամավորը ասում ա՝ ես կորոշեմ, երբ եմ խոսալու։ Կարգի հրավիրեք ձեր խմբակցությունը, թե չէ ես կարգի կհրավիրեմ։ Չհամարձակվեք մտնել ԱԺ նիստերի դահլիճ, աստիճանավանդակից կարգուկանոն թելադրել։ Ես նիստերը վարում եմ նենց, ոնց չճիշտ եմ գտնում, դուք պետք ա որոշե՞ք՝ խառնվեն, թե չխառնվեն։ Լռեք։
Բանակցությունների մեջ չենք մտնում, սնեց ֆորմատ չկա, նստեք ձեր տեղը»։
Դա ասելուց հետո Ալեն Սիմոնյանը ձայնը տվեց ամբիոնի մոտ սպասող Հովիկ Աղազարյանին։


