չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Դիտարկվել է ՀՀ-ԱՄՆ ոլորտային համագործակցության շուրջ հետազոտություն իրականացնելու հնարավորությունը

Դիտարկվել է ՀՀ-ԱՄՆ ոլորտային համագործակցության շուրջ հետազոտություն իրականացնելու հնարավորությունը

ԱՄՆ հեղինակավոր RAND կորպորացիայի Վաշինգտոնի գրասենյակում դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է կլոր սեղան քննարկման՝ RAND կորպորացիայի հետազոտողների և RAND հանրային քաղաքականության դպրոցի ուսանողների ներգրավմամբ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Դեսպանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության օրակարգը՝ անդրադառնալով ստորագրված հուշագրերին, մանրամասների՝ արհեստական բանականությանը, կիսահաղորդիչներին, էներգետիկ անվտանգությանը վերաբերելի։ Դիտարկվել է RAND կորպորացիայի կողմից ՀՀ-ԱՄՆ ոլորտային համագործակցությունների շուրջ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունը։

Դեսպանը խոսել է նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարների և բազմոլորտ հնարավորությունների մասին, պատասխանել ներկաների հարցերին, լսել նրանց տեսակետները։

Ավելի վաղ դեսպան Մկրտչյանը բանախոսությամբ հանդես էր եկել նաև RAND կորպորացիայի կենտրոնակայանում։

  • Կիսվել: